Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Աղվան Վարդանյան. «Մինչ ուրիշները խոսում են փոփոխություններից, մենք այդ փոփոխություններն անում ենք»

Աղվան Վարդանյան. «Մինչ ուրիշները խոսում են փոփոխություններից, մենք այդ փոփոխություններն անում ենք»
05.03.2017 | 22:04

«Արդար Հայաստանը, մեր ընկալմամբ, ժողովրդավար, խաղաղ, ուժեղ զարգացող, ինքնիշխան, բարեկեցիկ, երիտասարդ իրավունքի Հայաստանն է, մենք դրան հասնելու ենք»՝ քարոզարշավի առաջին օրը հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ «Մենք արդեն երկրում համակարգային, որակական փոփոխությունների նոր սկիզբ ենք դրել։ Մինչ ուրիշները խոսում են փոփոխություններից, մենք այդ փոփոխություններն անում ենք»,- ասաց Վարդանյանը՝ շարունակելով.

«Այս ընտրություններին, բացի դաշնակցությունից, չորս դաշինք և չորս կուսակցություն են մասնակցում, ուշադիր նայեք և ասեք, արդյո՞ք այդ չորս կուսակցությունները դաշինքներ չեն՝ իրենց կազմով, խայտաբղետությամբ, ներքին հակասություններով։ Արդյո՞ք միակ իրական կուսակցությունը դաշնակցությունը չէ։ Երկրորդ՝ ուշադիր նայեք՝ մասնակից ուժերից ո՞րն է, որ մեկ անձի, մեկ առաջնորդի կուսակցություն չէ, երրորդ՝ ո՞ր ուժն է, որ ներկա է ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում և աշխարհի 30-ից ավելի երկրներում և ամենուր հայության շահերի պաշտպանության հարցում ազդեցություն ունի։ Չորրորդ հարցը՝ ո՞ր ուժն է, որ հետևողական է, չի շեղվել իր սկզբունքներից, ամբոխավար չէ, միաժամանակ մարմնավորում է և հայ զինվորին, և հայ աշխատավորին, և հայ մտավորականին։ Հինգերորդ՝ ո՞ր ուժն է, որի ապագա խմբակցությունը նոր Ազգային ժողովում հաստատ բացառված է, որ քայքայվի, տարբեր մասերի բաժանվի։ Խնդրում եմ` ձեր մտքում պատասխանեք այս հարցերին և ընտրությունն ակնհայտ կդառնա՝ դաշնակցությունն է ձեր կուսակցությունը, դաշնակցության գաղափարները հաղթելու են, հաղթելու է Հայաստանը»։

Դիտվել է՝ 1220

Մեկնաբանություններ